Ինչպես տեղադրել հայտարարություն

BestMarket.am կայքում հայտարարությունները տեղադրվում են օրվա ցանկացած ժամին, անկախ նրանից թե որտեղ եք Դուք գտնվում: Հայտարարությունները Bestmarket.am կայքում տեղադրվում են անվճար: Անվճար են նաև Vip բաժնի հայտարարությունները: Այս բաժնում հայտարարությունները մնում են 60 օր և 60 օրերի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են կայքի գլխավոր էջում VIP նշանի տակ:

Նախքան հայտարարության տեղադրումը խնդրում ենք ծանոթանալ կայքի կանոններին:

1.Սեղմեք կայքի գլխավոր էջի  աջ վերին  հատվածում գտնվող «Տեղադրել հայտարարություն» կոճակը,

2. Կայքում գոյություն ունեն հայտարարության տեղադրման երկու տարբերակ` գրանցվելով որպես կայքի օգտատեր կամ առանց գրանցման:

Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը ( եթե նախկինում գրանցվել եք կայքում, ապա կարող եք մուտք գործել Ձեր մականունով և գազտնաբառով):

3.  (Գրանցվելով և մուտք գործելով կայք)

Կրկին սեղմեք գլխավոր էջում աջ վերին հատվածում գտնվող «Տեղադրել հայտարարություն» կոճակը,

4. Ընտրեք բաժինը, որը համապատասխանում է Ձեր հայտարարության բովանդակությանը:

Սեղմեք «Առաջ» կոճակը:

5. Լրացրեք ներկայացված դաշտերը ` հայտարարության վերնագիրը, նկարագրությունը, առաջարկի ձևը, գինը (եթե գինը չի նշվում հայտարարությունը կազմելիս, ապա հայտարարության հրապարակումից հետո այն կնշվի որպես պայմանագրային), ընտրեք երկիրը, մարզը կամ շրջանը, լրացրեք «Քաղաք» դաշտը  այնուհետև կախված ընտրված բաժնից լրացուցիչ հայտնված դաշտերը:

Կարմիր նիշով նշված դաշտերի լրացումը պարտադիր է: Հայտարարության վերնագիրը և նկարագրությունը համաձայն կայքի կանոնների արգելվում է լրիվությամբ գրել մեծատառերով: 

Եթե հայտարարությունը տեղադրում եք առանց գրանցման, ապա այս բաժնում անհրաժեշտ է նաև մուտքագլել Ձեր գործող էլ. փոստի հասցեն ( Էլ. փոստի հասցեի մուտքագրումը նհրաժեշտ է պոտենցիալ գնորդի և Ձեր միջև կայքի համապատասխան բաժնի միջոցով կապ ստեղծելու համար  և տեղադրված հայտարարությունը ակտիվացնելու համար ):

* Ինչքան շատ ինֆորմացիա տեղադրվի կայքում հայտարարության վերաբերյալ, այնքան ավելի շատ մարդկանց ուշադրության կարժանանա Ձեր հայտարարությունը:

6. Այնուհետև սեղմեք «Առաջ» կոճակը և տեղադրեք հայտարարության նկարները (կարող եք տեղադրել թվով 3 նկար):

Առանց նկարի հայտարարությունները կհեռացվեն VIP հայտարարությունների ցանկից:

Տեղադրելով նկարները սեղմեք «Առաջ» կոճակը:

7. Այս էջը նախատեսված է հայտարարության նախադիտման համար:

Եթե ամեն ինչ լրացված է ճիշտ, ապա կարող եք սեղմել «Հրատարակել» կոճակը:

Եթե հայտարարության մեջ գտել եք սխալներ կամ սխալ լրացված դաշտեր, ապա սեղմելով «Խմբագրել հայտարարությունը» կոճակը կարող եք անցնել հայտարարության խմբագրմանը:

Եթե հայտարարությունը տեղադրել եք առանց կայքում գրանցման, ապա Ձեր նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի նամակ տեղադրված հայտարարությունը հաստատելու հղմամբ: Անհրաժեշտ է ստուգել էլ. փոստը և անցնել ստացած նամակում նշված հղումով:

Երբեմն նամակները անցնում են էլ.փոստի «սպամ» բաժինը: Նման դեպքում անհրաժեշտ է նամակը հանել «սպամ» բաժնից և հայտարարության ակտիվացման համար անցնել  նշված հղումով:


BestMarket.am -ը սոցիալական կայքերում
  • ���������� �������

© Copyright www.bestmarket.am 2012-2014. All rights reserved